ԾԱՌ ՄԱՐԴԸ
Ինդոնեզիայի բնակիչ Դեդեի մարմնի վերջույթները անճանաչելիորեն ձևափոխվել են
հսկայական խալերի պատճառով: Նրա ձեռքերը և ոտքերը հիշեցնում են ծառի արմատներ:
Այժմ Դեդեն չի կարող զբաղվել որևէ արհեստով: Նրանից փախել է նաև նրա կինը, այժմ նա ստիպված է միայնակ դաստիարակել իր երեխաներին: Ընտանիքին կերակրելու համար նա աշխատում է թափառական կրկեսում, որտեղ այլ սարսափեցնող հիվանդությունների զոհերի հետ զվարճացնում է մարդկանց:Եվրոպացի բժիշկները, հետազոտելով Դեդեին խոստացել էին վերադարձնել նրան նորմալ կյանք: Խալերի մի մասը պետք է ոչնչացվեր սառեցման միջոցով, իսկ ամենամեծը վիրահատական
միջամտությամբ:
Դեդեին ի վերջո վիրահատեցին սակայն կար մտավախություն որ խալերը կարող էին նորից առաջանալ և մտավախությունները տեղին էին: Վիրահատությունից մի քանի ամիս անց Դեդեի մարմինը նորից ծածկվեց ծառի կեղև հիշեցնող խալերով: Բժիշկները խոստացել են Դեդեին տարին 2 անգամ վիրահատել:
Комментариев нет:
Отправить комментарий